Ցավալի լուր․ One Direction բենդի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսի Casa Sur Palmero հյուրանոցի մոտ։ Ենթադրաբար, 31-ամյա երաժիշտն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ իմացել է իր սիրելիի դավաճանության մասին։ Բայց սա դեռևս չհաստատված լուր է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Արգենտինայի ոստիկանությունը հաստատել է նրա մահը։
Հայտնում են, որ մինչև ընկնելը Փեյնն իրեն տարօրինակ էր պահում. օրինակ՝ հյուրանոցի նախասրահում կոտրել էր նոութբուքը։ Հայտարարության մեջ տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ջոկատը ժամանել է հյուրանոց այն բանից հետո, երբ իրենց հայտնել են «ագրեսիվ տղամարդու մասին, որը կարող է լինել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ»:
Մահից առաջ Փեյնը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել իր ընկերուհու՝ Քեյթ Քեսսիդիի հետ, ինչպես նաև գրել է, որ Արգենտինայում հիանալի ժամանակ է անցկացնում։
Ցավակցում ենք երգչի հարազատներին ու երկրպագուներին։
Երգչի լավագույն երգերը լսեք ստորև