Հղի Հեյլի Բիբերը՝ նոր ֆոտոշարքում

Հեյլի Բիբերն իր առաջին մեծ հարցազրույցն է տվել հղիության մասին հայտարարելուց հետո։ 27-ամյա մոդելը հայտնվել է Magazine-ի ամառային հատուկ թողարկման շապիկին և նկարահանվել ֆոտոշարքում՝ ցուցադրելով կլորացած փորիկը։

Ինչպես արդեն նշեցինք հարցազրույցի հիմնական թեմաներից մեկը Հեյլիի հղիությունն էր. մոդելը խոստովանել է, որ տառապում է անդադար սրտխառնոցից: Մինչ հղիությունը Հեյլին հետևում էր սպիտակուցներով հարուստ սննդակարգի , բայց այժմ նա լսում է իր մարմնին. «Ես պարզապես լսում եմ, թե երեխան ինչ է ուզում, եթե երեխան պիցցա է ուզում կլինի պիցցա»:

Հեյլիի սննդակարգը վերահսկվում է մասնավոր խոհարարի կողմից, որին նա աշխատանքի է ընդունել հղիության ընթացքում։


Բիբերը թաքցնում էր իր հղիությունը վեց ամիս և ասում է, որ այսպես էլ կշարունակեր, եթե կարողանար․ «Թվում էր, թե ինչ-որ մեծ գաղտնիք էի թաքցնում, և դա տհաճ էր, ես ուզում էի երևալ հանրության առաջ և ապրել իմ կյանքով»: Առաջին վեց ամիսների ընթացքում դրա հետ կապված ոչ մի խնդիր չկար. Հեյլիի փորն այնքան փոքր էր, որ ոչ ոք չէր կարող կասկածել, իսկ լայն հագուստն օգնում էր նրան թաքցնել այն:

Հեյլին փորձում է կենտրոնանալ դրականի վրա, և ամուսնու հոգատարությունն ու աջակցությունը նրան օգնում են դրանում: Ի դեպ, Բիբերը վերջերս նրան նվիրեց Լորեն Շվարցի նոր նշանադրության մատանի. պարբերականնները գրել էին, որ այն 10 կարատանոց ադամանդ ունի, սակայն Հեյլին հերքում է դա:

Այժմ նա և Ջասթինը փորձում են որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել միմյանց հետ մենակ՝ հրաժարվելով ընկերների հետ երեկույթներից՝ վայելելով միմյանց։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »