Ռիհաննան նոր ֆոտոշարք է ներկայացրել

Ռիհաննան նկարահանվել է իր Fenty Beauty կոսմետիկայի ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ 36-ամյա երգչուհին ներկայացրել է երեք լուք։

Աստղը լուսանկարվել է կարմիր մորթե գլխարկով՝ կարմիր-շագանակագույն շրթներկով: Երկրորդ լուքի համար Ռիհաննան փորձել է ֆուտուրիստական ​​ակնոցներ և ներկայացրել նոր շուրթերի փայլեր՝ գունատ վարդագույնից մինչև բեժ: Երրորդ լուքի համար երգչուհին կարմիր շրթներկով է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգչուհին դարձել է խորհրդանշական J’Adore Dior բույրի դեմքը և փոխարինել Շարլիզ Թերոնին, ով այս բույրի դեսպանն էր ավելի քան 20 տարի։ Իսկ երգչուհու ընկերը՝ A$AP Rocky-ն, իրենց որդիների՝ Ռիոտի և Ռիզայի հետ, վերջերս նկարահանվել են Bottega Veneta-ի նոր գովազդային արշավում՝ նվիրված Հայրերի օրվան:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »