Հայտնիները` Super Bowl 2024 – ին

Լաս Վեգասի Allegiant մարզադաշտում կայացել է Super Bowl-ը, որին մասնակցել են Բեյոնսեն և Ջեյ Զին իրենց երկու դուստրերի՝ 12-ամյա Բլյու Այվիի և վեցամյա Ռումիի, ինչպես նաև Քիմ Քարդաշյանը, Ջարեդ Լետոն, Թեյլոր Սվիֆթy, Բլեյք Լայվլին, Գվեն Ստեֆանին, Լեդի Գագան, և այլք։ Ջասթինն ու Հեյլի Բիբերը նկատվել են տրիբունաներում՝ չնայած հարաբերությունների խնդիրների պատճառով հնարավոր մոտալուտ ամուսնալուծության մասին լուրերին:

Ընդմիջմանը ելույթ են ունեցել ռեփեր Աշերը, Ալիսիա Քիզը, Լիլ Ջոնը, Լյուդակրիսը, Will.i.am-ը և H.E.R-ը։

Միջոցառմանը ներկա էր նաև Քանյե Ուեսթը. սոցիալական ցանցերում նա լուսանկար է հրապարակել Super Bowl-ից՝ 1999 թվականի Ալեքսանդր ՄաքՔուինի՝ Դանթեի խորհրդանշական հավաքածուից խաչածառով դիմակով։

Թեյլոր Սվիֆթի ընկերոջ՝ Թրևիս Քելսիի թիմը հաղթել է, երգչուհին շնորհավորել է նր համբույրով։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »