Լոս Անջելեսում կայացել է Գրեմմիի 66-րդ մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգի արարողությանը մասնակցել են Դուա Լիպան, Թեյլոր Սվիֆթը, Մայլի Սայրուսը, Բիլի Այլիշը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լանա Դել Ռեյը, Հայդի Քլումը, Փերիս Հիլթոնը և այլք։
Թեյլոր Սվիֆթը արժանացավ լավագույն փոփ վոկալ ալբոմի մրցանակին. սա դարձավ ռեկորդակիր: Այժմ երգչուհին ունի չորս մրցանակ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։
Մայլի Սայրուսը արժանացել է «Տարվա լավագույն ձայնագրություն» և «Լավագույն փոփ սոլո կատարում» իր Flowers երգի համար, որն ի դեպ նվիրված է իր նախկին ամուսնուն՝ Լիամ Հեմսվորթին: Սա Մայլիի կարիերայում առաջին Գրեմմին է, և երգչուհին շատ էմոցիոնալ է արձագանքել մրցանակին։
Նրա խոսքով՝ ինքը վախենում էր, որ կուշանա, քանի որ խցանված է եղել երթեւեկության մեջ։ «Ես կարող եմ բաց թողնել մրցանակը, դա լավ է, բայց ոչ այն ժամանակ, երբ Մրայա Քերին այն հանձնում է», – ասաց Մայլին:
«Օփենհայմեր» ֆիլմը հաղթել է «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում, իսկ նրա գլխավոր մրցակից՝ «Բարբին»՝ «Վիզուալ մեդիայի լավագույն սաունդթրեքի հավաքածու» անվանակարգում։
Ռեփեր Ջեյ Զին ընդունել է Dr. Dre Global Impact մրցանակը երաժշտական արդյունաբերության մեջ ունեցած ներդրման համար: Մրցանակը ստանալու ընթացքում նա քննադատել է կազմակերպիչներին այն բանի համար, որ իր կինը՝ Բեյոնսեն, չնայած բազմաթիվ անվանակարգերին, երբեք չի արժանացել «Տարվա ալբոմ» մրցանակին։
Տարվա լավագույն երգ՝ Բիլլի Այլիշի «What Was I Made For»
Տարվա լավագույն ձայնագրություն՝ Մայլի Սայրուս «Flowers»
Տարվա լավագույն ալբոմ՝ Թեյլոր Սվիֆթի «Midnights»
Տարվա նոր արտիստ՝ Վիկտորյա Մոնե