10 փասթ Շակիրայի մասին

Երգչուհին իր առաջին երգը գրել է ութ տարեկանում, երգ, որը ոգեշնչված է հորից։ 13 տարեկանում նա թողարկեց իր առաջին ալբոմը։

Շակիրան, ի թիվս այլ լեզուների, երգում է իսպաներենով, անգլերենով և պորտուգալերենով:

Մոտ 200 կատարումներ ունեցող Շակիրան վաճառել է ավելի քան 95 միլիոն ձայնագրություն: Նրա 2001 թվականի «Laundry Service» ալբոմը 21-րդ դարի ամենավաճառվող ալբոմներից է։

Շակիրան լիբանանյան արմատներ ունի իր հոր կողմից և հաճախ արաբական երաժշտական տարրեր է ներառում իր ստեղծագործություններում:

Շակիրայի հիթ դարձած երգերից մեկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենավաճառվող սինգլներից մեկը:

Շակիրան արժանացել է Գրեմմիի մի քանի մրցանակների, այդ թվում՝ լավագույն լատինական փոփ ալբոմ անվանակարգում։

Շակիրայի բարեգործական աշխատանքների շնոհիվ 2003 թվականին դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Նա օգտագործում է իր հարթակը` բարձրաձայնելու և իրազեկելու երեխաների հետ կապված խնդիրները:

2011 թվականին Շակիրան անվանական աստղ ստացավ Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Նա հնչյունավորել է Գազելի կերպարը «Zootopia» անիմացիոն ֆիլմում։

2011 թվականից Շակիրան հանդիպում էր իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ, և նրանք միասին երկու որդի ունեն։ Սակայն 2022 թվականին զույգը բաժանվեց։ Պատճառը՝ Պիկեի դավաճանությունն էր։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »