Կայացել է Critics Choice Awards 2024-ը

Հունվարի 14-ին Սանտա Մոնիկայի Barker Hangar համալիրում տեղի ունեցավ Critics Choice Awards 2024-ի մրցանակաբաշխությունը: Կարմիր գորգին տեսանք Դուա Լիպային, Բիլլի Այլիշին, Մեգ Ռայանին, Մարգո Ռոբիին, Ջենիֆեր Էնիսթոնին, Էմիլի Բլանթին, Ռիզ Ուիզերսփունին և այլն:

Մրցանակաբաշխության հաղթողներից են Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմերը»՝ Կիլիան Մերֆիի հետ և Գրետա Գերվիգի «Բարբին»՝ Մարգո Ռոբիի հետ։

«Օփենհայմերը» ստացել է ութ արձանիկ, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, ռեժիսոր և երկրորդ պլանի դերասան անվանակարգերում, իսկ «Բարբին»՝ վեց։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը , իսկ լավագույն դերասան՝ Փոլ Ջամատին։

Ի դեպ, մրցանակ շնորհվեց նաև «Barbie» ֆիլմի սաունդթրեքերից Քենի երգին՝ Ռայան Գոսլինգի կատարմամբ։ Մրցանակ ստացան երգի հեղինակներ Մարկ Ռոնսոնը և Էնդրյու Վյատը։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԵՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ
“Oppenheimer” 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ
Paul Giamatti – “The Holdovers” 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Emma Stone – “Poor Things” 

ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ
Robert Downey Jr. – “Oppenheimer” 

ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Da’Vine Joy Randolph – “The Holdovers”

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ
Christopher Nolan – “Oppenheimer” 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐ
Greta Gerwig & Noah Baumbach – “Barbie” 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐ
“Spider-Man: Across the Spider-Verse”  

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳ
“I’m Just Ken” – “Barbie” 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »