Սելենան՝ Vogue-ի շապիկին

Սելենա Գոմեսը դարձել է Vogue ամսագրի մեքսիկական տարբերակի հունվարյան համարի շապիկի հերոսուհին և հարցազրույցում խոսել նոր ալբոմի և մայրանալու ցանկության մասին։

Երգչուհին պատմել է, թե ինչպես է բախվել այն հայտնիության հետ, որ ստացել է , դեռ մանուկ հասակում։ «Երբ երիտասարդ տարիքում ճանաչում ես ստանում, երբեմն դա կարող է մի փոքր խանգարել քո մտավոր զարգացմանը: Կարծում եմ, որ հայտնիությունը մի որոշ ժամանակով միանշանակ խանգարեց իմ բնականոն զարգացմանը»:

Սելենան վերջերս հայտարարել էր պրոդյուսեր և երգահան Բենի Բլանկոյի հետ սիրավեպի մասին․ լուրն ի դեպ սառն են ընդունել երգչուհու երկրպագուները՝ նշելով, որ նա ավելիին է արժանի։ Երգչուհին իր սիրելիին անվանել է «լավագույնը, ում երբևէ հանդիպել է»:

Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե այս հարաբերությունները կշարունակվեն, թե ոչ, կա մի բան, որին 31-ամյա Սելենա Գոմեսն անհամբեր սպասում է՝ մայրանալն է: Սելենան խոստովանում է, որ հենց դա է իր կյանքի գլխավոր նպատակը, բայց ծիծաղելով հավելում է՝ «մայրանալ, բայց հետո, ոչ հիմա»։

Սելենան նաև պատմել է երաժշտական նոր ծրագրերի մասին, ու հայտնել, որ պատրաստ է ուրախացնել երկրպագուներին նոր ալբոմի մոտալուտ թողարկումով: Երաժշտական ընդմիջումը երկար էր՝ «Ես գրելու ոչինչ չունեի, որովհետև սովոր էի աղջկական տխուր երաժշտություն գրել: Սիրում եմ նման երգեր, բայց հիմա ուզում եմ որակյալ փոփ-երաժշտություն ստեղծել՝ հստակ հաղորդագրությամբ, որն իրականում ինչ-որ բան է նշանակում»:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »