Բեյոնսեն՝ «Վերածնունդ» ֆիլմի պրեմիերային

Լոնդոնում կայացել է երգչուհու համաշխարհային շրջագայության մասին պատմող համանուն «Վերածնունդ» ֆիլմի պրեմիերան։

42-ամյա երգչուհին անձամբ է ներկայացրել ֆիլմը։ Միջոցառմանը ներկայացել էին նաև դուստրը՝ Բլյու Այվին, ով մասնակցել է շրջագայությանը, Թեյլոր Սվիֆթը և Բլեյք Լայվլին։

Բեյոնսեն հյուրերի առջև ներկայացել է արծաթյա ուլունքներից պատրաստված շքեղ բոդիով՝ զարդարված կապույտ թանկարժեք քարերով։

Ավելի ուշ Բեյոնսեն հանրության առջև հայտնվել է բարձր բացվածքով զգեստով՝ ցուցադրելով ոսկե թելերով ասեղնագործված ծաղկով բոդի։

Բլյու Այվին «մեծական էր» հագնվել՝ Versace-ի սև մետաքսե զգեստ և բարակ արևային ակնոց։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »