Նյու Յորքում կայացել է CFDA Fashion Awards մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին Դեմի Մուրը, Գվինեթ Փելթրոուն, Էմիլի Ռատաջկովսկին, Քիմ Քարդաշյանը, Սերենա Ուիլյամսը և շատ ուրիշներ։
Քիմ Քարդաշյանը, ով մրցանակը հանձնել էր ընկերուհուն՝ Սերենա Ուիլյամսին, ներկայացել էր գոթական ոճով Chrome Hearts-ի սեւ զգեստով, Նաոմի Ուոթսը` Carolina Herrera-ի զգեստով։
Գվինեթ Փելթրոուն ընտրել էր G. Label-ի սև զգեստ, իսկ Էմիլի Ռատակովսկին եկել էր Tory Burch-ի թեթև մինի զգեստով: Դեմի Մուրը արարողության համար ընտրել էր երկար զգեստ՝ արծաթագույն զարդերով։
CFDA ամենամյա մրցանակաբաշխությունը մրցանակներ է շնորհում ամերիկյան նորաձևության ոլորտի ամենավառ տաղանդներին: «Sex & the City» սերիալի աստղ Սարա Ջեսիկա Փարքերը պետք է վարեր այս տարվա միջոցառումը, սակայն արարողությունից մեկ շաբաթ առաջ նա հրաժարվեց՝ «անկանխատեսելի հանգամանքների» պատճառով:
Փոխարենը հանդիսության վարողն է դարձել Էնն Հեթուեյը։