Ծնվել է Քորթնիի ու Թրևիսի որդին

Ծնվել է Քորթնի Քարդաշյանի և ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի որդին։

Դեռևս հուլիսին հարցազրույցի ժամանակ Թրեվիսը խոստովանեց, որ ցանկանում էր իր որդուն անվանել Ռոկի Տասներեք։ Նա բացատրեց, որ տասներեքը լավագույն համարն է աշխարհում, իսկ Ռոկին աշխարհի լավագույն բռնցքամարտիկի անունն է։

Վերջերս «One Life One Chance» փոդքասթի ժամանակ երաժիշտը կրկին հաստատել է, որ իր որդուն անվանելու է Ռոկի։

Փոքրիկը զույգի առաջին համատեղ երեխան է։ Քորթնին ունի նաև երեք երեխա՝ 11-ամյա Պենելոպեն, 13-ամյա Մեյսոնը և 8-ամյա Ռեյնը նախկին զուգընկեր Սքոթ Դիսիկի հետ միասին։ Թրեվիսը ևս 3 երեխա ունի՝ 19-ամյա Լենդոնը, 17-ամյա Ալաբաման և 24-ամյա խորթ դուստր Աթիանան նախկին կնոջ՝ Շաննա Մոակլերի հետ։

Այն, որ Քորթնին երեխայի էր սպասում, հայտնի դարձավ հունիսին։ Այս մասին աստղը հայտարարել է Blink-182 համերգի ժամանակ։

Հղիությունը հեշտ չի եղել՝ սեպտեմբերին Քորթնին հայտնվեց հիվանդանոցում, որտեղ նրան վիրահատեցին։ Բժիշկներին դժվարությամբ էր հաջողվել փրկել են դեռ չծնված որդու կյանքը։

Շնորհավորում ենք զույգին՝ անհոգ ու առողջ մանկություն մաղթելով փոքրիկին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »