Սելին Դիոնի քույրը՝ Կլոդետը, հարցազրույց է տվել Canada’s Hello! պարբերականին։ Նա խոսել է 55-ամյա երգչուհու առողջական վիճակի մասին, ում մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական խանգարում՝ մկանային կոշտության համախտանիշ։
Կլոդետի խոսքով՝ այժմ Սելին Դիոնն անում է «ամեն ինչ՝ ապաքինվելու համար», քանի որ նա «ուժեղ կին է»։ Նա հավելել է, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ արտիստի հիվանդության մասին քիչ բան է հայտնի։
«Նա սպազմեր ունի, որոնք անվերահսկելի են: Գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում, երբ արթնանում եք կեսգիշերին ոտքի կամ ձեռքի ջղաձգությամբ, նրա հետ նման բան է պատահում, միայն թե նա ունի նման ջղաձգումներ իր բոլոր մկաններում: Քիչ բան կարող ենք անել նրան աջակցելու, ցավը մեղմելու համար, աղոթում ենք հրաշքի համար»,- պատմել է երգչուհու քույրը։
Սելին Դիոնն առաջին անգամ հիվանդության մասին տեղեկացել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Երգչուհու մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական խանգարում՝ մկանային կոշտության համախտանիշ։ Ախտանիշները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց սովորաբար զարգանում են 30-60 տարեկանում: