Մեսսին խաղադաշտ է դուրս եկել Բեքհեմի դստեր հետ

Օրերս «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը, որի համասեփականատերը Դեյվիդ Բեքհեմն է, Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում հանդիպեց «Շարլոտ» ակումբին։ Հանդիպումը գրավեց լրատվամիջոցների մեծ ուշադրությունը, քանի որ դեռ չսկսված Լիոնել Մեսսին, ով այս ամառ միացավ «Ինտեր Մայամիին», խաղադաշտ մտավ Դևիդ Բեքհեմի միակ դստեր՝ 12-ամյա Հարփերի ձեռքը բռնած։

Հարփերը անչափ ուրախ տեսք ուներ, երբ Մեսսիի հետ դուրս եկավ Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ մարզադաշտի խաղադաշտ: «Ստիպել մարդկանց Մայամիում և ամբողջ աշխարհում ժպտալ: Լիոնել Մեսսին և իմ գեղեցիկ դուստրը, որն ունի ամենագեղեցիկ ժպիտը»: – գրել է Դեյվիդ Բեքհեմը սոցցանցերում՝ հրապարակելով դստեր եւ Մեսսիի համատեղ լուսանկարը։

Նշենք, որ «Ինտեր Մայամին» հաղթեց 4-0 հաշվով, իսկ վերջնական գոլը խփեց Մեսսին, ուստի ուրբաթը Բեքհեմների ընտանիքի համար պարզապես կատարյալ ստացվեց: Ընդհանուր առմամբ, նոր թիմի խաղի մեկնարկից ի վեր, Մեսսին խփել է ութ գոլ, այս պահին նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ակումբի պատմության լավագույն ռմբարկուների վարկանիշում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »