Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր Skims ապրանքանիշի լողափնյա հավաքածուի նոր արշավում։ Նկարահանման պատասխանատուն հայտնի նորաձեւության լուսանկարիչ Սթիվեն Քլայնն է, ֆոտոշարքին մասնակցել են նաեւ Դաֆնե Գրյոնվելդը, ինչպես նաեւ այլ մոդելներ։
Նոր հավաքածուի հետ Քիմը ներկայացրել է արհեստական կաշվից և թաց տեսք ունեցող նեոպրենային լողազգեստների շարքը։
Մալիբուում նկարահանված գովազդային արշավի կադրերը ոչ միանշանակ են ընդունել բրենդի երկրպագուները։ Շատերը նշել են արհեստական կաշվից որպես լողազգեստ օգտագործելու անհարմարությունը, մյուսները վրդովվել են, որ Քիմը ստեղծել է տղամարդկանց համար նախատեսված լողազգեստներ, բայց միայն նկարահանումների համար, և դրանք հասանելի չեն լինի գնելու համար։