Հղի Ռիհաննան՝ նոր ֆոտոշարքում

Ռիհաննան նշել է հագուստի և ներքնազգեստի իր սեփական ապրանքանիշի՝ Savage X Fenty-ի հինգերորդ տարեդարձը։ Այս առիթով երգչուհին նոր ֆոտոշարք է ներկայացրել։

Երգչուհին, ով երկրորդ բալիկին է սպասում, լուսանկարվել է ապրանքանիշի շորտով և կրծկալով։

«Այսօր մեր ծննդյան օրն է: Վերհիշենք վերջին հինգ տարիների կարևորագույն իրադարձությունները, որտեղ ներկայացված է ամենա «վատ աղջիկը»: Եկեք կենաց խմենք այս հինգ տարիների լավագույն արդյունքների և ավելի լավ ապագայի համար», գրել է Ռիհաննան։

Ռիհաննան հիմնադրել է Savage X Fenty-ն 2018 թվականին՝ որպես ազատություն և ներառականություն ներկայացնող ապրանքանիշ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »