Կյանքից հեռացել է Դիմա Նովան

Կյանքից հեռացել է Cream Soda-ի համահիմնադիր՝ 34-ամյա Դմիտրի Սվիրգունովը (Դիմա Նովան)․ նա ընկել է սառույցի տակ։ Փրկարարները հայտնաբերել են նրա դին։

«Գիշերը ողբերգություն է տեղի ունեցել: Մեր Դիմա Նովան ու ընկերները քայլում էին Վոլգա գետի վրայով, երբ ընկան սառույցի տակ: Դիմայի եղբորը՝ Ռոմանին և ընկեր Գոշա Կիսելևին դեռ փնտրում են: Արիստարքը, մեր ընկերը, ով նույնպես ընկել էր սառույցի տակ, գտնվել է , սակայն նրան չի հաջողվել փրկել»,- գրել են թիմի ներկայացուցիչները տելեգրամում։

Ընկերները նշում էին Cream Soda-ի հիմնադրի ծննդյան օրը Դիևո-Գորոդիշչե գյուղում, ով այնտեղ տուն էր գնել համաճարակի ժամանակ։ Դատելով ողջ մնացած Վալերիա Դերմանի ողբերգությունից առաջ սոցցանցերում տեղադրված կադրերից՝ զբոսանքից հետո ընկերները պելմենիներ են պատրաստել, իսկ հետո՝ գիշերը, որոշել են նորից զբոսնել։

Ինչ-որ պահի տղաները որոշել են քայլել Վոլգա գետի սառույցի վրայով. սառույցը չի դիմացել, և հինգ տղաները հայտնվել են ջրի տակ:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »