Հայտնի են «Օսկարի» հաղթողները

Անջելեսի Dolby թատրոնում տեղի ունեցավ կինոաշխարհի գլխավոր մրցանակի՝ «Օսկար»-ի հանձնման հանդիսավոր 95-րդ արարողությունը։ Դեն Քվանի և Դանիել Շեյներտի «Ամեն ինչ ամենուրեք ու միանգամից» ֆիլմն արժանացել է լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորի, լավագույն դերասանուհու, երկրորդ պլանի դերասանի և դերասանուհու, ինչպես նաև օրիգինալ սցենարի և մոնտաժի մրցանակներին: Բրենդան Ֆրեյզերը «Օսկար» մրցանակի է արժանացել «Կետ» ֆիլմում գլխավոր դերի համար:

Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակը ստացել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասին ֆիլմը:

Հաղթողների անուններն են՝

Լավագույն ֆիլմ՝ “Everything Everywhere All at Once” ռեժիսոր՝ Դեն Քվան և Դանիել Շայներտ
Լավագույն դերասան – Բրենդան Ֆրեյզեր («Կետ»)
Լավագույն դերասանուհի – Միշել Յեո (“Everything Everywhere All at Once”)
Լավագույն ռեժիսոր – Դեն Կվան և Դանիել Շեյներտ (“Everything Everywhere All at Once”)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ջեյմի Լի Քերտիս (“Everything Everywhere All at Once”)
Երկրորդ պլանի լավագույն դերասան – Կե Հույ Կուան (“Everything Everywhere All at Once”)
Լավագույն երգ – Naatu Naatu («RRR: The Revolution Roars Near»)
Լավագույն արտասահմանյան ֆիլմ – “All Quiet on the Western Front”, ռեժիսոր Էդվարդ Բերգեր, Գերմանիա
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոքիո» Գիլերմո դել Տորո, ռեժիսոր՝ Գիլերմո դել Տորո և Մարկ Գուստաֆսոն
Լավագույն օպերատորական աշխատանք – “All Quiet on the Western Front”
Լավագույն օրիգինալ երաժշտություն – «All Quiet on the Western Front»

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »