Schiaparelli Couture-ի գարուն 2023 հավաքածուն չի քննարկում միայն ալարկոտը։ Հենց այս ցուցադրությունը բացեց Փարիզի Նորաձևության շաբաթը: Ցուցադրությանը ներկա էին Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելը և այլ մոդելներ։
Ամենաքննարկվող պահն, իհարկե, կենդանիների խրտվիլակներն էին, որոնք իրենց վրա էին կրում մոդելները։ Դրանք իսկական չէին ու պատրաստված էին արհեստական նյութերից։
Դիզայներ Դենիել Ռոզբերիի մտահղացման համաձայն՝ կենդանիները ներկայացնում էին Դանթեի Աստվածային կատակերգությունը և խորհրդանշում էին մարդկային մեղքերը: