Կյանքից հեռացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում՝ 84-ում, մահացել է խորհրդային կինոյի աստղ, դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ 

 Մահվան հանգամանքները դեռ հստակեցված չեն, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին արտիստը վատառողջ էր։

Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսին՝ Թբիլիսիում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայի ֆիլհարմոնիայում, իսկ 1966 թվականին միացել է «Օրերա» վոկալ-գործիքային համույթին և շուտով դարձել նրա մենակատարը։ Նրա հայտնի հիթերի թվում են «Չիտո-գվրիտո», «Սեր ճանապարհում», «Իմ տարիները» և այլն։

1966 թվականին Կիկաբիձեն առաջին անգամ հանդես եկավ կինոյում։ Նրա ամենահայտնի գործերից են դերերը «Հանդիպում լեռներում», «Մի լացիր», «Վերիյսկի թաղամասի մեղեդիները» ֆիլմերում։

1978 թվականին արտիստն արժանացավ ԽՍՀՄ պետական ​​մրցանակի՝ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում օդաչու Վալենտին Միզանդարիի դերի համար։ 1980 թվականին Կիկաբիձեին շնորհվեց Վրաստանի ժողովրդական արտիստի կոչում։

Ի դեպ, 2008 թվականից արտիստը ելույթ չի ունեցել Ռուսաստանում՝ Հարավային Օսիայի հակամարտությունից հետո, հրաժարվել է նաև Ռուսաստանի Բարեկամության շքանշանից։  

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »