Քիմ Քարդաշյանը դարձել է 032c նորաձեւության ամսագրի ձմեռային համարի հերոսուհին։
Լուսանկարում, որի հեղինակը Կոլյեր Շորն է, Քիմը Balenciaga-ով է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նկարներից մեկում որպես աքսեսուար ռեալթի շոուների թագուհին թեւին «պահում է» իր մինի-պատճենը։
Նկարահանումները ոգեշնչված են Ռայներ Վերներ Ֆասբինդերի ֆիլմերից և Գրիմ եղբայրների հեքիաթային աշխարհներից։