Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Vogue-ի դեկտեմբերյան շապիկի համար։ Առաջին անգամ ամերիկյան Vogue-ի համար երգչուհին նկարահանվել էր դեռ 2005 թվականին, իսկ վերջին անգամ՝ 2012-ին։ Տարբեր լուրերի համաձայն Աննա Վինտուրը չէր ցանկանում համագործակցել Լոպեսի հետ։
Շապիկին Լոպեսը լուսանկարվել է Valentino-ի զգեստով։ Լուսանկարի հեղինակը Էննի Լեյբովիցն է։ Լուսանկարն ինքնին հարգանքի տուրք է 20-րդ դարի ամենաազդեցիկ լուսանկարիչներից մեկի՝ Գորդոն Փարքսիի երգչուհի Էրտա Քիթի լուսանկարին, որ արվել է 1952 թվականին։
53-ամյա Ջենիֆերն ամսագրի հետ հարցազրույցում մեկնաբանել է անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։ Այս տարի երգչուհին ու Բեն Աֆլեքն ամուսնացան:
«Մարդիկ ինձ դեռ Ջենիֆեր Լոպես են անվանում: Բայց իմ օրինական ազգանունը միսիս Աֆլեք է, քանի որ մենք հիմա միասնական ենք: Հպարտ եմ, որ մենք ամուսնիններ ենք։ Ազգանուն փոխելը ռոմանտիկ ավանդույթ է ինձ համար»։