Հեյլիի ու Սելենայի առաջին հանդիպումը

Հեյլի Բիբերն ու Սելենա Գոմեսը բազմաթիվ կոնֆլիկտներից հետո առաջին անգամ միասին լուսանկարվել են։ Խնդիրների պատճառը Հեյլիի և Ջասթին Բիբերի հարաբերություններն էին, ով նախկինում հանդիպում էր Սելենա Գոմեսի հետ։ Երբ Բիբերն ամուսնության առաջարկ արեց մոդելին՝ Սելենայի հետ բաժանվելուց ընդամենը մի քանի ամիս անց, երգչուհու երկրպագուները սկսեցին ծաղրել ու վատաբանել Հեյլիին։

 Ավելի վաղ Հեյլի Բիբերը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Սելենայի հետ որևէ  կոնֆլիկտ չի եղել։

Հիշեցնենք, Ջասթին Բիբերի և Սելենա Գոմեսի հարաբերությունները տևեցին 8 տարի. նրանք պարբերաբար բաժանվում, ապա նորից սկսում էին հանդիպել։ 

2018 թվականին Բիբերն ու Գոմեսը վերջնականապես բաժանվեցին։ Սելենայի մոտ ընկճախտ ու հոգեբանական խնդիրներ սկսեցին։ Ջասթինը շուտով սիրավեպ սկսեց Հեյլի Բիբերի հետ ու գրեթե անմիջապես ամուսնության առաջարկ արեց մոդելին։ , Այս փաստը շատ զայրացրեց Սելենայի երկրպագուներին. Հեյլի Բիբերին շարունակում են  վատաբանել սոցիալական ցանցերում առ այսօր։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »