Համացանցում քննարկում են Բելլա Հադիդի հայտնի վիդեոն, որտեղ նրա կիսամերկ մարմնի վրա զրոյից զգեստ է ստեծվում։ Հիմա պատմենք մանրամասների մասին։
XIII դարի նախկին աբբայության շենքում՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացում տեղի ունեցավ Coperni-ի գարուն-ամառ նոր հավաքածուի ցուցադրությունը։
Ֆրանսիական բրենդի հիմնադիրներ Սեբաստիեն Մեյերը և Արնո Վայլանը հանդիսատեսին իսկական ներկայացում մատուցեցին, որի գլխավոր մասնակիցը Բելլա Հադիդն էր։
Նորաձևության ցուցադրության ավարտին՝ Բելլան կիսամերկ պոդիում բարձրացավ։ Մասնագետները նրա մարմնի վրա հատուկ սարքի օգնությամբ զգեստ ձեւավորեցին։
Տեխնոլոգիան մշակվել է Fabrican ընկերության կողմից. բամբակի և սինթետիկ մանրաթելերի հատուկ հեղուկը, որը նոսրացվում է պոլիմերային լուծույթում, մարմնի հետ շփվելուց հետո վերածվում է կտորի։
Հետագայում նման զգեստը կարելի կրկին լուծույթի վերածել ու ցանկության դեպքում, նորից կրել՝ ստեղծելով այն նույն ձևով, ու նույնիսկ փոփոխություններ կատարել դիզայնում։