Ադելի նոր ֆոտոշարքն ու նշանադրության մասին մեկնաբանությունը

Վերջին օրերին համացանցում քննարկվում է Ադելի հավանական նշանադրությունը։ 

Հավանաբար դա էր պատճառը, որ երգչուհու նոր ֆոտոշարքն ու հարցազրույցը միանգամից մեծ քննարկում առաջացրեց համացանցում։

Այսպիսով՝ Ադելը նկարահանվել է Elle -ի նոր համարի ֆոտոշարքում և հարցազրույց տվել, որում խոսել է իր սիրելիի՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ հարաբերությունների մասին և պատասխանել նրանց նշանադրության մասին լուրերին։

Ադելը և Փոլը ընկերներ էին, բայց 2021 թվականին ընկերական հարաբերությունները սիրավեպի վերածվեցին։

«Երբեք այսքան սիրահարված չեմ եղել։ Ես այնքան եմ տարված նրանով», ասել է Ադելը։

Սակայն զույգը չի շտապում ամուսնանալ. երգչուհին պատասխանել է թերևս ամենաքննարկվող հարցին։ Խոսելով նշանադրության մասին լուրերի մասին, որոնք էլ ավելի շատացան, երբ երգչուհու մատին նոր մատանի են նկատել։ Ադելը հայտնել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։

«Ես նշանված չեմ։ Ես պարզապես սիրում եմ թանկարժեք զարդեր», ասել է երգչուհին։

Ռիչ Փոլը երեք երեխա ունի նախորդ հարաբերություններից, իսկ ինքը՝ Ադելը, որդի ունի նախկին ամուսնու՝ Սայմոն Կոնեկիից, ումից բաժանվել է 2021 թվականին։ 

Երգուհին խոստովանել է, որ ապագայում նրանք շատ երեխաներ են ուզում ունենալ՝ «Ես անպայման ուզում եմ շատ երեխաներ ունենալ: Իրականում՝ տնային տնտեսուհի եմ և մայր, և կայուն կյանքն ինձ օգնում է երաժշտություն ստեղծել»։

Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադելը և Ռիչ Փոլը տուն են գնել և սկսել միասին ապրել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »