Սոֆին ու Զառան, Արփին, Ռաֆոն, Կարոն, Էվիկն ու մյուսները՝ Coca Cola-ի ու IMUSIC-ի խաղի շնորհանդեսին

Coca Cola-ն ու IMUSIC-ը ներկայացրեցին Guess the Music խաղը։ Պաշտնական թողարկման շնորհանդեսին ներկա էին հայտնի ու սիրված երաժիշտներ, բլոգերներ։

Շնորհանդեսին ներկա էին Թամ Սահակյանը, Էվելինա Խանոյանը, Ռուբեն Եսայանը, Արթուր Խաչենցը, Pentagon-ի բլոգերները, Հայդալեքը, Արփի Սոլը, Անի Արզումանյանը, Ծովը, Սոֆի Դևոյանն ու Զառա Բաբայանը, Ռոբերտ Քոլոյանը, Կարինա Առուստամյանը, Կարո Այրումյանն ու այլք։

Խաղը IMUSIC-ի ու Coca Cola-յի համագործակցության արդյունքն է։

Կամո Այրումյանն ու Ռոբերտ Քոլոյանը

IMUSIC հավելվածը միշտ հավատարիմ է եղել երաժշտական որակյալ ու հետաքրքիր բովանդակություն ստեղծմանը։

Coca Cola-ն իր հերթին մշտապես աջակցել է համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող տարբեր երաժշտական միջոցառումներին ու նախագծերին։

Շուրջ մի տարի առաջ միտք առաջացավ աշխատել երաժշտական ամենասիրված խաղերից մեկի արտադրության վրա։ Հենց այդ ժամանակ էր, որ սկսեցինք քննարկել Coca Cola-յի հետ հնարավոր համագործակցությունը։

Coca Cola-ն իր հերթին մտադրություն ուներ երաժշտական խաղ ստեղծել։ Հավելվածի տեսքով յուրաքանչյուրի սմարթֆոնում հասանելի նման խաղ/մրցույթ Հայաստանում դեռևս չէր եղել ու որոշեցինք միասին աշխատել դրա իրականացման վրա։

Չափազանց ուրախ ենք, որ երկար աշխատանքների արդյունքում այսօր արդեն կարող ենք ներկայացնել մեր համատեղ արտադրանքը՝ Guess the Music-ը։

Մինչ շնորհանդեսի պաշտոնական մեկնարկը ներկաները հետաքրքիր շրջայց ունեցան Կոկա Կոլայի թանգարանում՝ ծանոթանալով ստեղծման պատմությանն ու արտադրության մանրամասներին։

Այնուհետև հյուրերի հետ առաջին անգամ խաղացինք Guess the Music-ը։ Շնորհանդեսը վարում էր Լյուսի Հայրապետյանը։

Դե ինչ՝ IPHONE 13, Airpods-ներ, JBL դինամիկներ, KFC կոմբոներ․ մրցանակները սպասում են ձեզ։ Փորձե՛ք շահել ամենամրցանակները՝ պարզապես գուշակելով հայտնի ու սիրված երգերը Guess the Music խաղի շրջանակներում։

Ստացեք ամենամրցանակներ շահելու հնարավորությունը՝ ներբեռնե՛ք IMUSIC հավելվածը հիմա

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »