Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ մայրանալու է։ Լրագրողը յուրահատուկ տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրել է, թե ինչպես է լուրը հայտնում նաև ամուսնուն՝ ապագա հայրիկին։
Բացի այդ՝ Արուսիկը նաև գրառում է կատարել՝
Երկար ժամանակ իմ սիրելի հետևորդների մորքուրական համայնքը դեղին կայքերի լրագրողների հետ համատեղ ջանքերով վիզ էին դնում, սակայն ապարդյուն: Եվ ահա, երբ բոլորին թվում էր, որ պայքարելն իզուր է… նրանք հասան իրենց իղձերին:
Հ.գ. ահագին ժամանակ պասիվ էի, որովհետև իրոք ի վիճակի չէի որևէ բան նկարելու կամ գրելու, բայց լիքը բան ունեմ ձեզ պատմելու, որ հաջորդ պոստերում կանեմ:
Դե ինչ՝ շնորհավորում ու թեթև հղիություն ենք մաղթում Արուսիկին։
Ի դեպ՝ ստորև կարող եք օրորոցայինների թույն փլեյլիսթ վայելել։ Ապագա մայրիկներ՝ պահպանեք փլեյլիսթը։