Ռիկի Մարտինին քրոջ որդու հետ սիրավեպ են վերագրում և մեղադրվում ընտանեկան բռնության մեջ: Երգչին կարող են դատապարտել 50 տարվա ազատազրկման։
Հուլիսի սկզբին մամուլում տեղեկություն տարածվեց, որ մի տղամարդ երգչին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ, իսկ ոստիկանությունը փորձում է Մարտինին հանդեպ խափանման միջոց կիրառել։ Այժմ էլ ավելի ցնցող մանրամասներ են ի հայտ եկել՝ պարզվում է Ռիկիի արարքներից տուժող տղամարդը իր եղբոր որդին է։
Marca հրատարակությունը վկայակոչելով 50-ամյա կատարողի եղբորը, գրում է, որ 21-ամյա Դենիս Սանչեսը դիմել է դատարան՝ ասելով, որ ինքն ու իր հայտնի հորեղբայրը սիրավեպ են ունեցել։ Հարաբերությունները, իբր, ավարտվել են Դենիսի նախաձեռնությամբ՝ 2022 թվականի սկզբին, սակայն Մարտինը «չի համակերպվել բաժանման հետ» և սկսել է հետապնդել երիտասարդին։
Ինչպես պարզաբանում է Marca-ն, եթե երգչի մեղքն ապացուցվի, նրան ինցեստի համար կարող է սպառնալ մինչև 50 տարվա ազատազրկում։
Ի դեպ, Մարտինն այդ ընթացքում պաշտոնապես ամուսնացած է եղել։
Մարտինի փաստաբանները հայտարարություն են տարածել՝ հերքելով բոլոր մեղադրանքները՝ վկայակոչելով երգչի եղբոր որդու հոգեկան հիվանդությունը.
Հիշեցնենք՝ Ռիկի Մարտինն ամուսնացած է նկարիչ Ջվան Յոսեֆի հետ 2017 թվականից, և նրանք միասին մեծացնում են երեք որդի և մեկ դուստր։