Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում շարունակում է կիսվել սիրելիի՝ Փիթ Դևիդսոնի հետ արված լուսանկարներով։
Այս անգամ ռեալթի շոուների թագուհին կիսվել է առօրյայում արված լուսանկարներով։ Մեկնաբանություններում հետևորդներից շատերը գրել են, որ նրանց դուր է գալիս տեսնել հասարակ ու պարզ կադրեր։
Մեկնաբանողները նաև նկատել են, որ Քիմը, կարծես, իսկապես երջանիկ է։
Մի քանի լուսանկարներից հետևորդներն առանձնացրել են այս մեկը, որպես անկեղծ, անկաշկանդ ու որտեղ ակնհայտ է, որ զույգը շատ սիրահարված է։