Քիմ Քարդաշյանը մոր ու դստեր հետ՝ դատարկ Լուվրում

Քիմ Քարդաշյանը, Balenciaga-ի ցուցադրության իր դեբյուտից հետո, դարձավ Փարիզում ընթացող նորաձեւության շաբաթվա ամենաքննարկվող աստղերից մեկը։ Քիմը ժամանակ հատկացրեց նաև վայելելու Փարիզի տեսարժան վայրերը։

Մոր՝ Քրիս Ջեների և դստեր՝ Նորթի հետ, Քիմը Լուվրում էր։ Ի դեպ, աստղային ընտանիքը թանգարան այցելեց վաղ առավոտյան՝ մինչ պաշտոնական բացվելը, որպեսզի հանգիստ վայելի օրինակ՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» -ն։

Քիմը հետևորդների հետ կիսվել է լուսանկարներով, որտեղ նրանք զբոսնում են երեկոյան Փարիզում. 9-ամյա Նորթը լուսանկարվել է Էյֆելյան աշտարակի և Լուվրի ապակե բուրգի ֆոնին:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »