Կիսամերկ Բեյոնսեն ներկայացրել է ալբոմի նոր շապիկը

Բեյոնսեն Instagram-ում հրապարակել է իր երկար սպասված նոր ալբոմի՝ “Renaissance”-ի շապիկը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին. համացանցը բառի բուն իմաստով պայթեցրել է կիսամերկ երգչուհու լուսանկարը, ով պատկերված է ձիու վրա:

Օգտատերերն բուռն քննարկում ծավալեցին նորության վերաբերյալ․ նախ՝ մարդիկ ուրախ են, որ երգչուհին նոր ալբոմ է թողարկում, իսկ շապիկը միանգամից մեմի վերածվեց։ 

Օգտատերերը ենթադրում են, որ ոգեշնչման ամենաակնառու աղբյուրը ազնվական լեդի Գոդիվայի կերպարն է, ով, ըստ լեգենդի, մերկ ձիավարել է Անգլիայի Քովենթրիի փողոցներով, որպեսզի ամուսինը նվազեցնի իր հպատակների չափազանց մեծ հարկերը: Արվեստում այս կերպարը շատ տարածված է. Լեդի Գոդիվան պատկերված է բազմաթիվ նկարներում և անմահացած քանդակներում:

Մեկ այլ հղում կարելի է անել Բիանկա Ջագերի լուսանկարին, ով 1977 թվականին, լեգենդար Studio 54 ակումբում իր ծննդյան տոնակատարության ժամանակ, սպիտակ ձիով նստել է հյուրերի մոտ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »