«Ի՞նչ կինո նայեմ»՝ պատասխանում ենք հայտնի հարցին

Հաճախ ենք լսում/կարդում «Ի՞նչ կինո նայեմ» հարցը։ Փոսթում հավաքել ենք մի քանի ֆիլմեր, որոնք անպայման պետք է դիտեք, կամ՝ կրկին դիտե՛լ։

THE IRISHMAN

Թույնագույն ֆիլմ է՝ խորհուրդ ենք տալիս այնպայման դիտել։ Martin Scersese – ի The Irishman -ի գլխավոր դերերում են հանճարեղ Ռոբերտ ԴեՆիրոն, Ջո Փեշին ու Ալ Պաչինոն։

Ի դեպ, ֆիլմի սցենարիստն ամերիկահայ Սթիվեն Զաիլյանն է: Ֆիլմի սաունդթրեքերը՝ մեկը մեկից թույն են՝ լսե՛ք ու վայելե՛ք։

Edward Scissorhands 

Հին ու բարի ֆիլմ՝ հիշու՞մ եք։ Անճանաչելի Ջոնի Դեփն ու հուզիչ ռոմանտիկ պատմությունը։ Դե իսկ «Սիրունագույն» սաունդթրեքը՝ ստորև։

BLOW

2001 – ին թողարկված կենսագրական կրիմինալ դրաման հիմնված է իրական փաստերի վրա։ Դե իսկ Ջոնի Դեփն ու Պենելոպա Քրուզն իսկապես անկրկնելի են։

THE BODYGUARD

Հավանաբար այս ֆիլմը կմնա բոլոր ժամանակների ամենասիրվածներից մեկը: Ուիթնի Հյուսթոն ու Քևին Քոսթներ՝ սիրունագույն ու հուզիչ պատմություն ու դե թույնագույն երգեր, որոնք կարող եք լսել հիմա։

THE PROMISE

Թերի Ջորջի ֆիլմը հայոց ցեղասպանության մասին է։ Պատմական դրաման նկարահանվել էր Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ։

THE DIRTY DANCES

Կուլտային ֆիլմ, որ անդադար ուզում ես դիտել։ Հուզիչ սիրո պատմություն, կիրք ու անկրկնելի Պատրիկ Սվեյզի։ Չնայած, որ ֆիլմը նկարահանվել է 1987 թվականին, առ այսօր շարունակում է մնալ ամենասիրված love story – ներից մեկը։ Բա սաունդթրեքը ինչ սիրուն է։

THE DEVILS PRADA

Կարելի է վստահորեն ասել՝ սա բոլոր ժամանակների ամենաթույն ու սիրված ֆիլմերից մեկն է։ Անկրկնելի Մերիլ Սթրիփ, տաղանդավոր Էն Հեթուեյ ու դե իհարկե թույն մյուզիք։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »