Ռուսական էստրադայի երգչուհիներից, շանսոնի հայտնի կատարող Իրինա Կրուգը «շանսոնի թագավոր» Միխայիլ Կրուգի այրին է։ Երգչուհին մի քանի անգամ արժանացել է «Տարվա Շանսոն» մրցանակին։
Իրինան Միխայիլի երկրորդ կինն էր։
Իրինա Գլազկոն ծնվել է 1976 թվականին՝ Չելյաբինսկում։ Ապագա երգչուհին մանկուց հաճախել է տեղի մշակույթի տան թատերական դպրոց ու երազել դերասանուհի դառնալ։
Իրինան առաջին անգամ ամուսնացել է շատ վաղ տարիքում. Նա 19 տարեկան էր, երբ ծնվեց դուստրը՝ Մարինան։ Իրինան շուտով ամուսնալուծվեց։
Երգչուհին 23 տարեկան էր, երբ Չելյաբինսկի «Մալախիտ» ռեստորանում ծանոթացավ Միխայիլ Կրուգի հետ։ Իրինան այնտեղ աշխատում էր որպես մատուցողուհի։
Կրուգն անմիջապես առաջարկեց նրան աշխատել իր մոտ որպես զգեստների դիզայներ.
«Մոտ մեկ տարի մեր հարաբերությունները խիստ գործնական էին, նա կարծես ինձ ստուգում էր. որոշ ժամանակ անց նա ինձ պարզապես տարավ իր տուն ու ասաց՝ «Վե՛րջ, մենք միասին ենք ապրելու»», հարցազրույցներից մեկում ասել է Իրինան։
2001 թվականին Միխայիլն ու Իրինան ամուսնացան, հաջորդ տարի ծնվեց զույգի որդին՝ Ալեքսանդրը։
Նույն թվականին, երբ երեխան մոտ երկու ամսական էր, Միխայիլ Կրուգը դաժանաբար սպանվեց սեփական տանը։
2002 թվականի հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Կրուգի տան վրա հարձակում իրականացվեց։ Տանը, բացի երգչից, ևս հինգ հոգի կար՝ կինը՝ Իրինան, Իրինայի մայրը և երեք երեխաները՝ որդին՝ Դմիտրին Միխայիլի առաջին ամուսնությունից, Իրինայի երեխաները՝ դուստրը՝ Մարինան և որդին՝ Ալեքսանդրը։
Եռահարկ տան դուռը բաց էր։
Միխայիլը երկու ծանր հրազենային վնասվածք ստացավ։ Չնայած բժիշկների ջանքերին, շանսոն երգող ամենահայտնի երգիչներից մեկը մահացավ է հուլիսի 1-ի առավոտյան։
Իր մահից հետո Իրինան սկսեց հանդես գալ Իրինա Կրուգ կեղծանվամբ։
Երգչի մահից հետո ընտանիքի ընկեր, հեղինակ և կատարող Վլադիմիր Բոչարովը,, ով նախկինում համագործակցել էր Միխայիլի հետ, հրավիրեց Իրինային կատարել Միխայիլի հիշատակին գրված իր մի քանի երգերը: Այսպիսով, հայտնվեց Իրինայի առաջին “Первая осень разлуки” ալբոմը։
2006 թվականին Իրինան կրկին ամուսնացավ։ Այս անգամ երգչուհու ընտրյալը Տվերից ձեռնարկատեր Սերգեյ Բելոուսովն էր։ Զույգն ամուսնալուծվեց 2020-ին։
Ի դեպ, Կրուգի որդին հոր նման նույնպես շանսոն կատարող է դարձել․ Կրուգ կրտսերը բեմում հանդես է գալիս մոր՝ Իրինայի հետ։
Կրուգ ազգանունը լեգենդար շանսոնյեի կեղծանունն էր։ Նրա իսկական ազգանունը Վորոբյով էր։ Երկար տարիներ նրա այրին և որդին կրում էին հենց Վորոբյով ազգանունը, չնայած Իրինան երկար ժամանակ հանդես էր գալիս Կրուգ կեղծանունով։
Իրինայի և Միխայիլի որդին՝ Ալեքսանդրը, նույնպես ըստ փաստաթղթերի Վորոբյով էր. շանսոնյեի այրին կարծում էր, որ մանկության տարիներին իր համար ավելի դժվար կլիներ, եթե բոլորը նրան ճանաչեին որպես Կրուգի որդի։
Ալեքսանդրը փոխեց ազգանունը, երբ դարձավ 18 տարեկան։ Պարզվեց, Իրինան նույնպես փոխել է իր ազգանունը Կրուգի։