Ցավալի լուր․ 48 տարեկանում կյանքից հետացել է «Ласковый май» խմբի անփոխարինելի վոկալիստ Յուրի Շատունովը։
Նախնական տվյալներով երգիչը մահացել է շտապ օգնության մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին։
«Այս գիշեր շտապօգնության մեքենայում Յուրայի սիրտը կանգ է առել», հաստատել է արտիստի PR տնօրենը։
Երգիչը սրտի կաթված է ունեցել, նրան փրկել չի հաջողվել։
Շատունովը 48 տարեկան էր։
Ցավակցում ենք երաժշտի ընտանիքին ու երկրպագուներին։