Ռայաս Գոսլինգը՝ Բարբիի Քենի դերում

Warner Bros ընկերությունը թողարկել է «Բարբի» նոր ֆիլմից կադրեր, այնպես որ այժմ մենք գիտենք, թե ինչ տեսք է ունենալու Քենը, ում մարմնավորել է  Ռայան Գոսլինգը: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Մարգո Ռոբիի առաջին լուսանկարը՝ Բարբիի կերպարով։

Ռայանի կերպարը միանգամից բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Շատերը ծաղրել են դերասանին՝ համեմատելով Քենի կերպարը նրա նախկին դերերի հետ։

Սյուժեի մանրամասները դեռևս չեն բացահայտվել, սակայն հայտնի է, որ ֆիլմում ներգրավված են նաև Ուիլ Ֆերելը, Էմմա Մաքքեյը և Մայքլ Սերան։ Ֆիլմի ռեժիսորն է Գրետա Գերվիգը, ով առաջադրվել է «Օսկար»-ի «Lady Bird» և «Little Women» ֆիլմերի համար։ 

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի մարտին, իսկ ֆիլմի թողարկումը նախատեսված է 2023 թվականի հուլիսի 21-ին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »