Կայացել է “And Just Like That” -ի 3-րդ սեզոնի պրեմիերան

Նյու Յորքում տեղի ունեցավ “And Just Like That” սերիալի երրորդ սեզոնի պրեմիերան, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունն է։ Միջոցառմանը մասնակցել են գլխավոր դերակատարները՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինթիա Նիքսոնը, Քրիստին Դևիսը, ինչպես նաև Նիքոլ Արի Փարքերը, Սարիտա Չոուդհուրին և Նիկի Հիլթոնը։

Սառա Ջեսիկա Փարքերը ներկայացել է մուգ կապույտ Vivienne Westwood-ի զգեստով, իսկ նրա ամուսինը՝ Մեթյու Բրոդերիկը, համահունչ մուգ կապույտ կոստյումով։ Սինթիա Նիքսոնը կրում էր Richard Quinn-ի մենթոլագույն զգեստ՝ փետուրներով, իսկ Քրիստին Դևիսը՝ Rachel Gilbert-ի ծաղկային դիզայնով զգեստ:

Նոր սեզոնում շարունակում են ներկայացվել գլխավոր հերոսուհիների՝ Քերիի, Միրանդայի և Շառլոթի պատմությունները։ Քերին փորձում է հաղթահարել Բիգի կորուստը, Միրանդան բախվում է անձնական խնդիրների, իսկ Շառլոթը վերադառնում է աշխատանքին։ Նոր սեզոնի պրեմիերան նախատեսված է մայիսի 29-ին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »