Միխայիլ Գալուստյանը բաժանվում է կնոջից՝ Վիկտորիայից՝ գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո:
Հայտնի հումորիստ, դերասան և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը հայտնել է, որ բաժանվում է իր կնոջից՝ Վիկտորիա Գալուստյանից, ում հետ ամուսնացած էր մոտ 18 տարի։ Այս մասին Գալուստյանը գրել է իր ինստագրամյան էջում։


«Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այդպես ստացվեց, որ մեր ընդհանուր ճանապարհը մոտեցավ ավարտին։ Մենք ընդունեցինք որոշում՝ գնալ տարբեր ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց վիրավորանքների և պահանջների՝ շնորհակալությամբ հիշելով այն ամենը, ինչ եղել է մեր միջև», — գրել է 45-ամյա Գալուստյանը։
Նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ զույգը պահպանել է բարեկամական հարաբերություններ և բաժանումը տեղի է ունեցել փոխըմբռնման մթնոլորտում։
Միևնույն ժամանակ, ըստ որոշ լուրերի, հումորիստն արդեն նոր զուգընկերուհի ունի։ Այս տեղեկությունը, սակայն, որևէ կերպ պաշտոնապես չի հաստատվել։

Միխայիլ և Վիկտորիա Գալուստյանները պաշտոնապես ամուսնացել են 2007 թվականին՝ հինգ տարվա հարաբերություններից հետո։ Զույգն ունի երկու դուստր՝ 14-ամյա Էստելլան և 13-ամյա Էլինան։ Իրենց երկարամյա ընտանիք կազմելու ընթացքում նրանք բազմիցս են հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում՝ որպես սիրառատ և համերաշխ զույգ։