Նյուզրում

Հայտնի են «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները

By Lena Gevorgyan

May 01, 2025

Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայացավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մեկ հարկի տակ էին հավաքվել հայ երաժշտարվեստի սիրված արտիստներն ու 2024 թվականի ամենահիշարժան երաժշտական նախագծերը:

Կարմիր գորգի արարողությունից հետո կայացավ նաև մրցանակաբաշխությունը:

Ներկայացնում ենք նաև հաղթողների անունները:

Լավագույն երգչուհի – Սոնա ՌուբենյանԼավագույն երգիչ – Էրիկ ԿարապետյանԼավագույն տեսահոլովակ – «Երևի», Արամ MP3Լավագույն քավր – «Թող ամեն մի նոր տարի, մեր սրտերը ջերմացնի», Մարտին ՈւլիխանյանԼավագույն ազգային երգ կամ երգի մշակում – «Կոմիտասական», Ավետիս ԲերբերյանԼավագույն դասական երգիչ/երգչուհի – Լիպարիտ ԱվետիսյանԼավագույն դասական նախագիծ – «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»

Լավագույն ջազ խումբ – Yerevan CallingԼավագույն հիփ-հոփ և ռիթմ ընդ բլյուզ (R&B) արտիստ կամ խումբ – D’Litte Լավագույն ռոք արտիստ կամ խումբ – NEMRAԼավագույն խումբ-նախագիծ – LA ProjectԼավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն – Ջուզեպպե Վերդի «Օթելլո» օպերա, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՏարվա հայտնություն – yellowheart.Լավագույն հեղինակ-կատարող – yellowheart.Լավագույն կոմպոզիտոր – Անդրանիկ ԲերբերյանԼավագույն երգ – «Երևի», Արամ MP3