Ավարտականի հեքիաթը Սելենա Գոմեսի համար

Բեննի Բլանկոն և Սելենա Գոմեսը վերապրում են բաց թողնված երազանքը․ պրոդյուսերն անակնկալ ավարտական է կազմակերպել երգչուհու համար

Երաժշտական պրոդյուսեր Բեննի Բլանկոն յուրօրինակ անակնկալ է մատուցել իր նշանածին՝ Սելենա Գոմեսին։ 37-ամյա Բլանկոն կազմակերպել է ավանդական ամերիկյան ավարտական երեկո՝ վերականգնելով երգչուհու դեռահասության տարիների բաց թողնված փորձը։ Պարզվել է, որ Գոմեսը, լինելով չափազանց զբաղված և հայտնի դեռահաս տարիքում, երբեք չի մասնակցել ավանդական ավարտականին։

Բլանկոն վարձել է լիմուզին, գնացել Սելենայի տուն՝ ինչպես սովորաբար անում են ամերիկացի պատանիները, և նրան դիմավորել աստիճաններից իջնելիս՝ մանուշակագույն զգեստով։ Զույգը շրջել է քաղաքում և լուսանկարվել հատուկ կազմակերպված ֆոտոշարքում:

Սելենան և Բեննին իրենց հարաբերությունները հանրայնացրել էին 2023-ի վերջում, իսկ մեկ տարի անց հայտնել նշանադրության մասին։

Թեև սկզբնական շրջանում երգչուհու երկրպագուների մոտ մտահոգություններ կային Բլանկոյի ազդեցության վերաբերյալ՝ կապված Գոմեսի առողջական վիճակի հետ (երգչուհին ունի միայն մեկ երիկամ), շատերն արդեն նշում են, որ Սելենան այսօր ավելի երջանիկ և ինքնավստահ տեսք ունի։

Բազմաթիվ երկրպագուներ նաև նկատում են, որ երգչուհին կարծես վերջնականապես փակել է իր անցյալը Ջասթին Բիբերի հետ և գտել ներքին խաղաղություն։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »