Էմինեմը պապիկ է դարձել

​52-ամյա Էմինեմն առաջին անգամ պապիկ է դարձել: Այս մասին հայտնել է ռեփերի ժ29-ամյա դուստրը՝ Հեյլին, ով ինստագրամում նորածին որդու հետ: լուսանկար է հրապարակել: «Երջանիկ օր: Փոքրիկ Է-ն երեք շաբաթական է», — գրել է նա:​

Լուսանկարներում երևում է, որ երեխան ծնվել է մարտի 14-ին, և նրան անվանել են Էլիոթ Մարշալ՝ ի պատիվ հայտնի պապիկի:​

Հիշեցնենք, որ Հեյլիի հղիության մասին հայտնի դարձավ անցյալ տարվա աշնանը, երբ նա սոցիալական ցանցերում կիսվեց ամուսնու՝ Էվան Մաքլինթոքի հետ լուսանկարներով՝ ձեռքում պահելով ուլտրաձայնային հետազոտության նկար: Ավելի ուշ նա նաև հրապարակեց տեսանյութ, որտեղ հայտնում է հորը ընտանիքում սպասվող համալրման մասին և նրան նվիրում է «Պապիկ» գրությամբ շապիկ:​

Հեյլին ամուսնացել է 2024 թվականի մայիսին: Նրա ընտրյալը Էվան Մաքլինթոքն է, ում հետ նա հանդիպում էր 2016 թվականից: 2023 թվականի փետրվարին նրանք հայտարարեցին նշանադրության մասին: Էմինեմը հավանություն է տվել դստեր ամուսնությանը և աջակցել նրա ընտրությանը, ինչի մասին Հեյլին պատմել է իր հարցազրույցներից մեկում: Ինքը՝ ռեփերը, նշել է, որ հպարտանում է դստերով և ուրախ է, որ նա նախ կենտրոնացել է կրթության վրա, նախքան ամուսնանալը:​

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version