
Թիմոտի Շալամեն և Քեյլի Ջենները «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո այցելել են Vanity Fair ամսագրի երեկույթը: Այս անգամ սիրահարները միասին լուսանկարվել են, մինչդեռ Թիմոթին մենակ էր «Օսկար»-ի կարմիր գորգին:


«Օսկար»-ի ժամանակ զույգն անդադար համբուրվում էր տեսախցիկների առաջ։ Ասում են, երբ բեմ է դուրս եկել դերասանի նախկին ընկերուհի Լիլի-Ռոզ Դեփը, Թիմոթին ստիպված է եղել Քայլիին դուրս հանել դահլիճից. ենթադրաբար զույգը չի ցանկացել նկարահանվել այդ պահին և ցուցադրել Քայլիի արձագանքը ընկերոջ նախկին ընկերուհուն։

«Օսկար»-ին զույգի համատեղ հայտնվելուց հետո նրանք կրկին քննադատության են արժանացան. շատերը կարծում են, որ հենց Քայլիի պատճառով է, որ Թիմոթին չի շահել «Օսկար»-ը, իբր, նա փչացնում է դերասանի կերպարը և չի համապատասխանում իր կարգավիճակին, և, հետևաբար, նա սկսել է ավելի քիչ գնահատվել կինոհանրության կողմից: Բացի այդ, ոչ բոլորն են հավատում այս սիրավեպին՝ մտածելով, որ սա լավ մշակված PR է: