
Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթողների թվում են Բեյոնսեն, ով առաջին անգամ իր կարիերայի ընթացքում ստացավ մրցանակ լավագույն ալբոմի համար. մրցանակը շնորհվեց նրա նոր՝ «Cowboy Carter» ալբոմի համաչ։
Քանյե Ուեսթը, ով առաջադրվել էր «Լավագույն ռեփ երգ» կատեգորիայում, հաջողություն չունեցավ. նրան նաև հեռացրին արարողությունից Բիանկա Ցենզորիի գրեթե մերկ հագուստի պատճառով: Իսկ մրցանակը ստացավ Քենդրիկ Լամարը։
Մրցանակներ ստացան նաև Շակիրան, Լեդի Գագան, Սաբրինա Կարպենտերը և ուրիշներ։
Հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորև:
🎵 Տարվա ալբոմ — Բեյոնսե, Cowboy Carter
🎵 Տարվա ձայնագրություն — Քենդրիկ Լամար, Not Like uUs
🎵 Տարվա երգ — Քենդրիկ Լամար, Not Like uUs
🎵 Լավագույն նոր կատարող — Chapell Roan
🎵 Լավագույն վիդեո — Քենդրիկ Լամար, Not Like uUs
🎵 Լավագույն վոկալային փոփ ալբոմ — Սաբրինա Քարփենթեր, Short n’ Sweet
🎵 Լավագույն քանթրի ալբոմ — Բեյոնսե, Cowboy Carter
🎵 Լավագույն պարային երգ — Charli XCX, Von Dutch
🎵 Լավագույն փոփ դուետ — Լեդի Գագա և Բրունո Մարս, Die With A Smile
🎵 Լավաքույն քանթրի դուետ— Բեյոնսե և Մայլի Սայրս, II Most Wanted
🎵 Լավագույն ռոք ալբոմ — The Rolling Stones, Hackney Diamonds
🎵 Լավագույն ռոքնռոլլ կատարում — The Beatles, Now and Then
🎵 Լավագույն R&B երգ — SZA, Saturn
🎵 Լավագույն պարային ալբոմ — Charli XCX, Brat
🎵 Լավագույն սոլո փոփ կատարում — Սաբրինա Քարփենթեր, Espresso
🎵 Լավագույն լատինոամերկյան փոփ ալբոմ — Շակիրա, Las Mujeres Ya No Lloran