





Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթողների թվում են Բեյոնսեն, ով առաջին անգամ իր կարիերայի ընթացքում ստացավ մրցանակ լավագույն ալբոմի համար. մրցանակը շնորհվեց նրա նոր՝ «Cowboy Carter» ալբոմի համաչ։






Քանյե Ուեսթը, ով առաջադրվել էր «Լավագույն ռեփ երգ» կատեգորիայում, հաջողություն չունեցավ. նրան նաև հեռացրին արարողությունից Բիանկա Ցենզորիի գրեթե մերկ հագուստի պատճառով: Իսկ մրցանակը ստացավ Քենդրիկ Լամարը։


Մրցանակներ ստացան նաև Շակիրան, Լեդի Գագան, Սաբրինա Կարպենտերը և ուրիշներ։


Հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորև:

Տարվա ալբոմ — Բեյոնսե, Cowboy Carter
Տարվա ձայնագրություն — Քենդրիկ Լամար, Not Like uUs
Տարվա երգ — Քենդրիկ Լամար, Not Like uUs
Լավագույն նոր կատարող — Chapell Roan
Լավագույն վիդեո — Քենդրիկ Լամար, Not Like uUs
Լավագույն վոկալային փոփ ալբոմ — Սաբրինա Քարփենթեր, Short n’ Sweet
Լավագույն քանթրի ալբոմ — Բեյոնսե, Cowboy Carter
Լավագույն պարային երգ — Charli XCX, Von Dutch
Լավագույն փոփ դուետ — Լեդի Գագա և Բրունո Մարս, Die With A Smile
Լավաքույն քանթրի դուետ— Բեյոնսե և Մայլի Սայրս, II Most Wanted
Լավագույն ռոք ալբոմ — The Rolling Stones, Hackney Diamonds
Լավագույն ռոքնռոլլ կատարում — The Beatles, Now and Then
Լավագույն R&B երգ — SZA, Saturn
Լավագույն պարային ալբոմ — Charli XCX, Brat
Լավագույն սոլո փոփ կատարում — Սաբրինա Քարփենթեր, Espresso
Լավագույն լատինոամերկյան փոփ ալբոմ — Շակիրա, Las Mujeres Ya No Lloran