Ջասթին Բիբերը չորս ամսական որդու հետ լուսանկար է հրապարակել՝ ընտանեկան խնդիրների ու դժվարությունների մասին լուրերի ֆոնին։ Նա իր Instagram-ում տեղադրել է Ջեք Բլյուզի սեւ ու սպիտակ լուսանկարը։
Լուսանկարում 30-ամյա Բիբերը համբուրում որդուն։ Սակայն երեխայի դեմքը երգիչը չի ցուցադրել։ Սա Բիբերի և նրա կնոջ՝ Հեյլիի առաջնեկի եզակի լուսանկարներից մեկն է։
Իսկ այս շրջանում քննարկվում է Ջասթին Բիբերի տարօրինակ պահվածքը՝ այս անգամ նա ջնջել է բազմաթիվ բաժանորդագրություններ իր Instagram-ում, այդ թվում՝ կնոջ՝ Հեյլիի հորը՝ Սթիվեն Բոլդուինին։
Ենթադրվում է, որ դա վկայում է Ջասթինի՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու ցանկության մասին, և նա պարզապես չի ցանկանում որևէ առնչություն ունենալ Հեյլիի բարեկամների հետ:
28-ամյա Ջասթինն ու Հեյլին, ովքեր 6 տարվա ամուսնությունից հետո ծնողներ դարձան 2024 թվականի օգոստոսին, հանգստանում են լեռներում։ Զույգը շրջում է ձյունածածկ ճանապարհներով, իսկ երաժիշտը լողանում է լեռնային առվակի մեջ։