Այս օրերին Լոս Անջելեսում բռնկված հրդեհները սարսափելի են, ցավով ենք հետևում կատարվածին:
Հոլիվուդյան բազմաթիվ աստղերի, այդ թվում Փերիս Հիլթոնի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Լեյթոն Միսթերի, Էնթոնի Հոփքինսի և այլոց տներն ավերվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհի հետևանքով։
Ջոն Լեջենդի կինը՝ Քրիսի Թեյգենը սոցիալական ցանցերում գրել է, որ իրենց ստիպել են տարհանվել և ցույց է տվել, թե ինչպես է հավաքում իրերը։ «Հիմա ամեն ինչ լավ է, թեև ինձ համար տարօրինակ է դա ասել, երբ գիտենք, որ շատ մարդիկ լավ չեն, և Աստված օրհնի հրշեջներին և բոլոր փրկարարներին»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասան Բեն Աֆլեքը նույնպես լքել է իր տունը՝ և այժմ բնակվում է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների մոտ։
Վտանգի տակ են նաև այլ աստղերի՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Ադամ Սենդլերի, Թոմ Հենքսի, Սթիվեն Սփիլբերգի, Ռիզ Ուիզերսփունի, Բրեդլի Կուպերի և այլոց տները։
Ի դեպ, հետաձգվել է նաև Օսկար 2025-ի անվանակարգերի հայտարարումը:
Հուսով ենք, որ Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցներն ապահով են: