«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ամենաքննարկվող թեմաներից էր Զենդայայի մատանին:
Մի քանի արևմտյան հրապարակումներ անմիջապես հաստատեցին , որ Զենդայան և Թոմ Հոլանդը իսկապես նշանվել են: Մի քանի ամիս առաջ Թոմը պաշտոնապես խնդրեց իր սիրելիի ձեռքը դերասանուհու հորից և առաջարկություն արեց Զենդայային կաթոլիկ Սուրբ Ծննդի և Նոր տարվա միջև ընկած ժամանակահատվածում:
Շնորհավորում ենք զույգին ու անսահման երջանկություն մաղթում: