Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվել են 8 տարվա դատավարությունից հետո:
61-ամյա Բրեդ Փիթը և 49-ամյա Անջելինա Ջոլին համաձայնության են եկել դադարեցնել իրենց ամուսնալուծության գործընթացը ութ տարի շարունակվող դատական գործընթացներից հետո:
«Ավելի քան ութ տարի առաջ Անջելինան ամուսնալուծության հայց ներկայացրեց: Անջելինան ուժասպառ է, բայց ավելի լավ է զգում, որ այս հարցն ավարտված է», – նշել է դերասանուհու փաստաբանը:
Հրատարակության տվյալներով՝ հայտնիները պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել դեկտեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ծանոթացել են Mr. & Mrs. Smith ֆիլմի նկարահանման հրապարակում 2005 թվականին։ Փիթն այն ժամանակ ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ, սակայն զույգը բաժանվեց նույն տարում։ Փիթն ու Ջոլին սիրավեպ սկսեցին և 2006 թվականին ունեցան դուստր Շայլոյին, իսկ 2008 թվականին՝ երկվորյակներ Վիվիենին և Նոքս Լեոնին։
Զույգը ունի նաև երեք որդեգրած երեխա՝ Մեդոքսը, Պաքսը և Զահարան։
Միայն 2014 թվականին Ջոլին և Փիթն ամուսնացան Ֆրանսիայի հարավում, սակայն երկու տարի անց Անջելինան ամուսնալուծության հայց ներկայացրեց։