«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հյուրերն ու հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը։

Անջելինա Ջոլին մնաց առանց մրցանակի, իսկ արարողությունը ակտիվորեն քննարկվում է համացանցում. արդյոք իրական է Քայլի Ջեների և Տիմոթի Շալամեի սիրավեպը, և արդյոք վերջինիս սազում են բեղերը, արդյոք Զենդայան շուտով կամուսնանա Թոմ Հոլանդի հետ և այլն:

Դեմի Մուրի հաղթանակը

Դեմի Մուրն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին «Սուբստանցիա» սարսափ ֆիլմի համար: սա իր կարիերայի առաջին մրցանակն է: 62-ամյա դերասանուհին հուզիչ ելույթ է ունեցել բեմից. «Ես իսկապես չէի սպասում: Ես ուղղակի շոկի մեջ եմ հենց հիմա: Ես զբաղվում եմ այս աշխատանքով 45 տարի, և սա առաջին անգամն է, որ ինչ-որ մրցանակ եմ ստանում որպես դերասանուհի: Սա մեծ պատիվ է ինձ համար և շատ երախտապարտ եմ», – ասել է նա:

Իսկ ընտանիքը՝ հանձինս Բրյուս Ուիլիսի հետ համատեղ դուստրերի, այսպես է հետևել մրցանակաբաշխությանը:

Զենդայայի նշանադրության լուրերը

Զենդայան արարողությանը կրում էր մատնեմատին ադամանդե մատանին. բոլորը անմիջապես որոշեցին, որ դա պատահականություն չէ, և նրա սիրելին՝ Թոմ Հոլանդը, ամուսնության առաջարկ է արել նրան։ Զույգը չի թաքցնում իր հարաբերությունները, սակայն մանրամասներով չի կիսվում երկրպագուների հետ։

Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն


Թիմոտի Շալամեն, ով արդեն երկու տարի հանդիպում է Քայլի Ջենների հետ, կրկին կարմիր գորգ դուրս չի եկել նրա հետ (ըստ լուրերի, սա Քայլիի նախաձեռնությունն է, սակայն վերջերս նա պատրաստ է իրենց սիրավեպն ավելի հանրայնացնել): Բայց նրանք միասին էին ողջ երեկոյի ընթացքում։ Բայց նրանց համբույրները կրկին քննադատության արժանացան՝ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ նրանց անվանեցին ծիծաղելի ու անբնական։

Հաղթողները

Հաղթողների ցանկը ներկայացնում ենք ստորև՝

Լավագույն ֆիլմ – դրամա՝ The Brutalist
Լավագույն ֆիլմ – կատակերգություն/մյուզիքլ՝ Emilia Pérez
Լավագույն ռեժիսոր՝ Բրեդի Քորբեթ – The Brutalist
Լավագույն դերասան – Դրամա՝ Էդրիեն Բրոդի – The Brutalist
Լավագույն դերասանուհի – Դրամա – Ֆերնանդա Տորես – I’m Still Here
Լավագույն դերասան՝ կատակերգություն/մյուզիքլ՝ Սեբաստիան Ստեն՝ A Different Man
Լավագույն դերասանուհի՝ կատակերգություն/մյուզիքլ՝ Դեմի Մուր՝ The Substance

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Կիրան Կալկին՝ A Real Pain
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Զոի Սալդանա – Emilia Pérez
Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ Emilia Pérez

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version