Ամանորյա ֆոտոշարքով իր էջում է կիսվել Քիմ Քարդաշյանը։ Լուսանկարներում 44-ամյա հեռուստաաստղն իր բոլոր երեխաների հետ նկարվել է տոնածառի մոտ։
Իհարկե, ողջ ընտանիքը հագնված էր նույն ոճով. Ինքը՝ Քիմը և նրա կրտսեր դուստրը՝ վեցամյա Չիկագոն, կարմիր էին կրում, իսկ իննամյա Սեյնթը և հինգամյա Փսալմը սև էին հագել։ 11-ամյա Նորթը նկարահանման համար ընտրել էր սպիտակ կորսետ՝ սև փողկապով, ինչպես նաև՝ սև բաճկոն, մինի կիսաշրջազգեստ և մորթյա երկարաճիտ կոշիկներ։
Հարկ է նշել, որ Քիմի հետևորդների կողմից ամենաշատ արձագանքն է ստացել հենց Նորթը։ Հիմնականում բոլորը զարմացած էին, որ աղջիկն իր տարիքի համար շատ հասուն տեսք ունի։