Ռոնալդուն ամուսնացե՞լ է

«Ալ Նասրա» ֆուտբոլային ակումբի հարձակվող և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ դեկտեմբերի 30-ին Դուբայում ներկա են գտնվել Globe Soccer Awards-ին։

Զույգի նոր համատեղ տեսքը գրավել է հանրության մեծ ուշադրությունը։ Նախ՝ Ջորջինայի վառ հանդերձանքի պատճառով. 30-ամյա մոդելն արարողությանը ներկայացել է խորը դեկոլտեով և ժանյակավոր թևերով սև մինի զգեստով։ Տեսքը համալրել են ադամանդե զարդերը և կոկորդիլոսի կաշվից Birkin պայուսակը, որն արժե 1 միլիոն դոլարից ավել:

Երկրորդ՝ Ռոնալդուն կրկին ստիպել է իր երկրպագուներին կասկածել, որ ինքն ու Ջորջինան գաղտնի ամուսնացել են։ 39-ամյա ֆուտբոլիստը մի քանի անգամ բեմ է դուրս եկել. նա մրցանակներ է ստացել որպես «բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու» և «Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ»։ Հանդիսավոր խոսքի ժամանակ ֆուտբոլիստը Ռոդրիգեսին անվանել է իր կինը. սա առաջին անգամը չէ, որ դա տեղի է ունենում, և նրա երկրպագուները կարծում են, որ մարզիկը դա միտումնավոր է անում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ջորջինան միասին են 2016 թվականից։ Նրանք պաշտոնապես չեն հայտարարել իրենց հարսանիքի մասին, բայց արդեն երկու համատեղ երեխա ունեն՝ վեցամյա դուստր Ալանան և երկու տարեկան դուստր Բելլան։ Զույգը մեծացնում է նաև Կրիշտիանուի մյուս երեք երեխաներին՝ 14-ամյա Կրիշտիանու կրտսերին անհայտ կնոջից և յոթամյա երկվորյակներ Եվային և Մատեոյին, որոնք ծնվել են փոխնակ մոր կողմից:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version