Մեգան Մարքլը վերադարձել է Instagram։ Նրա @meghan էջում հայտնվել է առաջին հրապարակումը, որում նա շնորհավորել է իր երկրպագուների Ամանորը։
Մեգանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նա վազում է օվկիանոսի երկայնքով, իսկ հետո կռանալով ավազի վրա գրում է 2025 թիվը, որից հետո դուրս է գալիս կադրից՝ ծիծաղելով։ Ըստ Page Six-ի՝ տեսանյութը նկարահանել է 43-ամյա Մարքլի ամուսինը՝ 40-ամյա արքայազն Հարին։
Դքսուհու գրառումն արդեն սրտիկել են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սերենա Ուիլյամսն ու Քրիսի Թեյգենը։
Մեգանը նաև թարմացրել է իր պրոֆիլի ավատարը. այն դարձել է Ջեյք Ռոզենբերգի հեղինակած սև ու սպիտակ լուսանկարը, որն օգնել էր Մարքլին աշխատել The Tig բլոգում։
Մեգան Մարքլը և արքայազն Հարին նախկինում ունեին Instagram-ի պաշտոնական էջ՝ որպես բրիտանական թագավորական ընտանիքի անդամներ, բայց նրանք դադարեցրին այն պահպանել այն բանից հետո, երբ հրաժարվեցին իրենց թագավորական պարտականություններից և տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Վերջերս զույգը նոր լուսանկարներ էր տարածում միայն իրենց Archewell հիմնադրամի կայքում։